Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռացրել է Սասուն Միքայելյանի հայտարարության մասին արված իր գրառումը՝ փոխանցում է armtimes.com-ը:
Սենոր Հասրաթյանը երեկ անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթին, որտեղ նա նշել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով Միքայելյանի այս հայտարարությանը Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետեւյալը. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»: