Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի է ունեցել ահաբեկչական 8 հարձակում: Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է այս ահաբեկչությունը և կոչել այն հարձակում ողջ մարդկության վրա:
«Ամենավճռական կերպով դատապարտում եմ Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունները: Սա հարձակում է ողջ մարդկության վրա: Թուրքիայի ժողովրդի անունից ցավակցում են զոհվածների ընտանիքներին և մաղթում տուժածներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա իր թվիթերյան էջում: