«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնադուն գրառում է կատարել Twitter-յան էջում՝ մեկնաբանելով Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելը:
«Իտալիայի չեմպիոններ: Հպարտ եմ, որ օգնեցի գրել բացառիկ ակումբի պատմության էջը, որն ինձ շատ է աջակցել ու ինձ խաղալու պատիվ է տվել: Ես երջանիկ եմ: Մենք ուժեղ ու ոչ սովորական թիմ ենք: Մեծագույն «Յուվե», – գրել է Ռոնալդուն:
Campioni d’Italia! Orgoglioso di contribuire a scrivere la storia di un club eccezionale, che mi ha fortemente voluto e per il quale sono onorato di giocare. Sono felice. Siamo un gruppo forte e straordinario! Grande Juve pic.twitter.com/0I7obeypz0
— Cristiano Ronaldo (@Cristiano) April 20, 2019
Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ֆիորենտինային» (2:1) և անհասանելի դարձավ իր հետապնդողների համար։
Նշենք նաև, որ 34-ամյա Ռոնալդուն դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երեք առաջնությունների՝ Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի ոսկե մեդալներն է նվաճել։

