Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ ժամանակին անհրաժեշտ էր ինչ-որ մի բան նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հենց այդ նկատառումով էլ առաջ եկավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», բայց պետք է դիտարկել նաև այն փաստը, որ Թուրքիան նույնպես դրան պատրաստ պետք է լինի:
Նա նշեց, որ Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ գործընթացը:
«Թուրքական պետությունը մտավ այդ պրոցեսի մեջ և իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից ու պրոցեսը վիժեցրեց: Հայաստանը ոչինչ չշահեց այս ամենից: Ես կարծում եմ, որ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն անելուց առաջ մենք պետք է լավ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ ընդհանրապես դրանից շահի մարդկությունը»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանը նաև շեշտել է, որ սահմանների բացումն այլընտրանք չունի և պետք է հասնել դրան: