fbpx
Քաղաքականություն

Արգենտինայի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան իր էջում գրառում է կատարել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:

«Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական մեծ համայնքին, որն ընտրել է Արգենտինան՝ այստեղ ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր անհատականությունն ու մշակույթը», – գրել է նախագահը։

Նշենք, որ Ապրիլի 24-ին Արգենտինայում հռչակվել է «Ժողովուրդների միջև համերաշխության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ