fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը դաշույն է նվիրել Պուտինին (տեսանյութ)

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժ խորհրդանշող» դաշույն է նվիրել:

Կիմ Չեն Ընը նվերը փոխանցել է Պուտինին Վլադիվոստոկում տեղի ունեցած զրույցից հետո:

Ինչպես նշվում է, հյուսիսկորեական երկրի ղեկավարը հայտնել է, որ այս սուրը խորհրդանշում է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ժողովրդի ուժն ու ոգին, որն աջակցում է Պուտինին:

Պուտինը շնորհակալություն է հայտնել նրան և ի պատասխան՝ մետաղադրամ է նվիրել:

Ավելի վաղ հայտնում էին, որ Պուտինը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ասել է.

«Նախագահ Կիմ Չեն Ընը բավական սրտաբաց անձնավորություն է, ազատ երկխոսություն էր վարում օրակարգում գտնվող տարբեր հարցերի շուրջ: Կարող եմ հաստատել, որ նա բավական հետաքրքիր, քաջատեղյակ զրուցակից է»:

Նա հայտնել է, որ հանդիպման արդյունքներից գոհ է մնացել: Ավելի վաղ կայացել էր Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը տևել էր երեքուկես ժամ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ