Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին: Ապրիլի 26-ին այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանի նախաշեմին:
«Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում և դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի է միայն ողջունել»,- ասել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը:
Ըստ որում Ռուսաստանն ուշադրությամբ ուսումնասիրում է ԱՄՆ-ի կողմից հնչող ազդանշանները Չինաստանի մասնակցությամբ միջուկային զինաթափման հնարավոր եռակողմ համաձայնագրի մասին, հավելել է Ռյաբկովը: