fbpx
Աշխարհ

Մոսկվան դիտարկում է բոլոր ուկրաինացիներին ՌԴ քաղաքացիություն տալու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը:

Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել:

«Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը:

Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին էլ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ