fbpx
Աշխարհ

Փորձագետները Ֆրանսիայի նախագահին հորդորում են չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում

Ֆրանսիական Figaro օրաթերթը հրապարակել է մի նամակ, որում մի շարք փորձագետներ հորդորում են Ֆրանսիայյի նախագահ Էմանուել Մակրոնին «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում։

«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր Է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով», – ասված Է նամակում։

Նշվում է, որ նամակի տակ ստորագրել է 1170 փորձագետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ