Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապեես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։
Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: