Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1037 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 310 մարդ (93 կին, 158 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 727 մարդ (218 կին, 371 երեխա)», – ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 26 սիրիացի: