fbpx
Արցախ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այցելել է ՀՀ Ազգային ժողով

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ՀՀ ԱԺ է այցելել: Նա հանդիպել է ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնց առնչվում է Արցախի ժողովուրդը, և ըստ այդմ՝ խախտվում է նրանց իրավունքը: Նա, որպես օրինակ, բերեց օդանավակայանը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ իրենց հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է:

Խոսելով Սարսանգի ջրամբարից՝ Արտակ Բեգլարյանը ասաց, որ արցախցի գյուղացիները չեն կարողանում օգտվել ջրամբարից:

«Թեև Ադրբեջանն է ամենաշատ աղմուկը բարձրացնում այս առումով, բայց Սարսանգի հարցում Ադրբեջանի մեղավորությունը բավականին բարձր է, քանի որ Ադրբեջանը տիրապետում է ջրանցքի համապատասխան հատվածին, որտեղից պետք է ջուրը բաց թողնվի դեպի Արցախի և Ադրբեջանի հողատարածքներ, և Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել մեզ հետ, որպեսզի ջրանցքի այդ հատվածն իրենք բացեն, և՛ իրենք ջուր ստանան, ի դեպ շատ ավելի մեծ ծավալաներով՝ 70-80%-ով, և՛ մենք ստանանք, արդյունքում և՛ իրենց գյուղացիների իրավունքներն են խախտվում, և՛ մեր գյուղացիների իրավունքներն են խախտվում»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ