Ջոն Տոշակը գնահատել է «Լիվերպուլի» հնարավորությունները «Բարսելոնայի» դեմ խաղերում:
«Դժվար է նախապատվությունը տալ այն թիմին, որի դեմ խաղալու է «Բարսելոնան»: Մեսսին յուրահատուկ է: Նա կարող է շրջանցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի:
Երբ ես տեսնում եմ Մեսսին, հասկանում եմ, որ նրան մարզել պետք չէ:
Սովորաբար մարզիչներն անհանգստանում են խաղի ընթացքում: Պատկերացրեք, թե ինչ վստահություն է ներշնչում Մեսսին իր թիմին: Դա անհավանական է:
Մրցակիցներին պետք է մեկ գոլի առավելություն տալ, երբ նրանց դեմ խաղում է Մեսսին»,- Տոշակի խոսքն է մեջբերում AS-ը: