Marca-ի փոխանցմամբ՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հոսպիտալացվել է սրտի կաթվածի (սրտամկանի ինֆարկտ) պատճառով։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը ենթարկվել է վիրահատություն ու այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է նաև, որ 37-ամյա դարսապահը այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա։
🚨 Iker Casillas, ingresado tras sufrir un infarto en el entrenamiento del Oporto. El futbolista se encuentra fuera de peligro https://t.co/FnSBDTqeta Te mandamos toda nuestra fuerza 💪
— MARCA (@marca) May 1, 2019