Ավստրալիայի տափաստաններում հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են Մոնթի անունով ու հանձնել ազգային պարկերից մեկի մասնագետներին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երրորդ՝ «ճակատային» աչքը օձի մոտ ձևավորվել է դեռևս սաղմնային շրջանում ու կապված է բնական մուտացիայի հետ։
Սակայն օձին հոգ տանելը դժվար է եղել, քանի որ նա սնվելիս դժվարություններ է ունեցել գլխի աննորմալ կառուցվածքի պատճառով։ Այսօր հայտնի է դարձել, որ սողունը սատկել է, սակայն դին պահել են հետագա ուսումնասիրությունների համար։