fbpx
Աշխարհ

Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը, քանի որ կորցրել է վստահությունը նրա հանդեպ։ Պատճառը ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումն է։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվական արտահոսքի՝ Մեծ Բրիտանիան այդ նիստի ժամանակ հավանություն է տվել երկրում բջջային կապի 5-րդ սերնդի ցանցի ստեղծման գործում չինական Huawei ընկերության մասնակցությանը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել երկրի միջազգային զարգացման հարցերով նախկին նախարար Փեննի Մորդոնտը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ