Իսրայելի իշխանությունները սոցցանցերում «Եվրատեսիլ 2019»-ի բոյկոտի կոչեր են հայտնաբերել: Այս մասին հաղորդել են Ռազմավարական պլանավորման նախարարությունում:
Օգտատերերը սկսել են #BoycottEurovision2019 հեշթեգով հրապարակումներ տեղադրել: Պարզվել է, որ դրա տարածման համար բոտեր են ներգրավվել:
Հրապարակումները արտիստների մասին ֆեյք-տեղեկատվություն և բոյկոտի կոչեր են պարունակել:
Իշխանությունները կասկածում են, որ քարոզարշավը սկսել են BDS շարժման կողմնակիցները՝ ՀԱՄԱՍ-ի աջակցությամբ:
BDS (Boycott, Divestment, Sanctions) շարժումը փորձում է վերջ տալ միջազգային աջակցությանը Իսրայելի կողմից պաղեստինցիների ճնշմանը և պայքարում է, որ Իսրայելի վրա ճնշում գործադրվի միջազգային օրենքներով: