Մարտին լրացել է այն ժամկետը, որ Բրազիլիան միջազգային պայմանագրով տպում էր Վենեսուելայի ազգային տարադրամը՝ բոլիվարը։ Բրազիլիան այսուհետ որոշել է, որ այլևս չի տպելու այդ տարադրամը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Բոլիվարների տպումն իրականացվում էր անդրազգային ընկերության միջոցով` 2018 թվականին կնքված պայմանագրով։ Սակայն որքան էլ տպեին բոլվարները, այն չէր բավականացնում Վենեսուելային, քանի որ հիպերինֆլյացիայի (փողի գնի կտրուկ ու տևական անկման) պատճառով երկրում դժվարությամբ էր ազգային տարադրամ գտնվում։
Այս պատճառով էլ վենեսուեալական տնտեսությունում սկսել էր շրջանառվել ամերիկյան դոլարը։