«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի կերպարը մարմնավորող Էմիլյա Քլարքը պատմել է, թե ինչ կարելի է սպասել եզրափակիչ էպիզոդներից: Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ, դերասանուհին ասել է, որ ըստ իր կարծիքի եթերաշրջանի հինգերորդ սերիան ավելի կապշեցնի հանդիսապտեսին, քան երրորդ սերիան է արել:
Դերասանուհին նաև հայտնել է, որ հեռուստասերիալի վերջաբանը կատարյալ խելահեղություն է լինելու
«Հինգերորդ սերիան պարզապես «աաաախ…» է», – ասել է Էմիլյան, և հավելել, որ նկատի ունի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սերիաները: Նա խորհուրդ է տվել գտնել ամենամեծ հեռուստացույցը դրանք դիտելու համար: