fbpx
Ժամանց

Game of Thrones-ի աստղ Քիթ Հարինգթոնը 2019-ին սկսել է ալկոհոլիզմով զբաղվել․ ի՞նչ վիճակում է նա հիմա

HBO-ի «Գահերի խաղը» սերիալի Ջոն Սնոու անունով հերոսին մարմնավորող Քիթ Հարինգթոնն այժմ ալկոհոլիզմով չի տառապում։

Այս մասին կարելի է ենթադրել նրա կնոջ՝ Ռոուզ Լեսլիի խոսքերից, ով այս մասին խոսել է Harper’s Bazaar UK-ի հետ։

Նա նշել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Լեսլիի խոսքով՝ իրենք արդեն մի քանի տարի է ապրում են սթափության մեջ ու միայն Քիթից է կախված՝ արդյոք նա կսկսի խմել, թե ոչ։

Լեսլին ասել է, որ ինքը չի պատրաստվություն դայակություն անել Հարինգթոնին ու պատասխանատվություն վերցնել իր վրա։

Դերասանուհին պատմել է, որ Հարինգթոնի մոտ ալկոհոլի պարբերաբար օգտագործումը սկսել է 2019 թվականին՝ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներից հետո։ Դերասանն իրեն համարում էր վատ մարդ ու դեպրեսիայի մեջ էր հայտնվել։ Դերասանը հետագայում բուժում է անցել վերականգնողական կենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ