fbpx
Աշխարհ

Գերմանիան օրինագծից հանել է բազմակին անձանց քաղաքացիություն շնորհելու արգելքը

Գերմանիայում քաղաքացիության մասին նոր օրինագիծը ենթադրում էր, որ քաղաքացիություն չեն կարողանա ստանալ բազմակին օտարերկրացիները: Այժմ այդ դրույթը հանվել է օրենքից:

Այդ դրույթը սատարում էր Գերմանիայի ՆԳՆ-ը, սակայն այդ առաջարկը չի աջակցել արդարադատության նախարարությունը: Ի պատասխան վերջինիս քննադատությունը՝ «ակներև» են համարել այն, որ, համաձայն Գերմանիայի սահմանադրության, բազմակին անձանց քաղաքացիություն շնորհելու մասին խոսք անգամ չի կարող լինել: ՆԳՆ-ում պատրաստվում են ներառել այդ արգելքը, սակայն մեկ այլ օրինագծում:

Բազմակնությունն արգելված է Գերմանիայում, սակայն այդ դեպքերը հազվադեպ են հայտնի դառնում և հազվադեպ են հասնում դատարան: Բացի դրանից` պատժվում է միայն Գերմանիայի տարածքում երկրորդ ամուսնության գրանցումն առանց ամուսնալուծության, սակայն ոչ բազմակին ամուսնությունը, որը գրանցվել է ուրիշ երկրում և փաստացի շարունակվում է Գերմանիայում: Նորմայի շրջանակներում չեն դիտարկվում նաև ամուսնությունները, որոնք գրանցվել են ոչ թե Գերմանիայի իշխանության մարմինների, այլ իմամների կողմից:

Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչությունը (BAMF) չունի տվյալներ, թե երկիր ժամանած միգրանտների և ապաստան հայցողների քանի տոկոսն է պոլիգամ ամուսնության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ