ԱՄՆ ռազմաօդային ուժերը փորձարկել են լազերային զենքի նախատիպը: Փորձարկումը հաջողությամբ է ավարտվել:
Փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 23-ին Նյու Մեքսիկո նահանգի «Սպիտակ ավազներ» զորավարժարանում: Արդյունքում օդում մի քանի հրթիռներ են խոցվել։
Այս զենքի մշակմամբ զբաղվում է «Lockheed Martin» ընկերությունը: Զինվորականները պլանավորում են համակարգը սպառազինության ընդունել 2020-ական թվականների երկրորդ կեսին: