fbpx
Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին ժամանակավորապես բիզնեսով չի զբաղվի

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ ժամանակ չի զբաղվի բիզնեսով: Այս մասին հայտնել է նրա բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆերը The Бабель-ին տված հարցազրույցում:

Շեֆերը նաև հայտնել է, որ Զելենսկին իր բիզնեսի մի մասը փոխանցել է վստահելի մարդկանց, ովքեր ձայնի հնարավորություն և ազդեցություն ունեն ընկերություններում:

«Ընկերության իր մասնաբաժինը ինչ-որ մեկին է փոխանցելու, հնարավոր է ինձ կամ Բորիսին, ես դեռ չգիտեմ: Դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ես կամ Բորիսը նրան հաստատ չենք հիասթափեցնի»,- ասել է Սերգեյ Շեֆերը:

Նշենք, որ Վլադիմիր Զելենսին ունի 17 բիզնես-գործընկեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ