Apple ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է iPhone-ի ամենահնացած և էժան մոդելների թողարկումը: Խոսքը վերաբերում է iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6S և iPhone 6S Plus մոդելներին: Սա նշանակում է, որ iOS համակարգն այսուհետ այս մոդելների վրա ծրագրային նոր թարմացումներ չի անի:
Ընկերության ղեկավարությունը պատճառաբանել է, որ այս սարքավորումներն արդեն շատ են հնացել, սակայն դրանց տերերին ծառայություններ մատուցելուց Apple-ը չի հրաժարվի, քանի որ հաշվի է առնում որ սարքավորումները վաճառվել են շատ մեծ քանակով: