Մայնի Ֆրանկֆուրտի մերձակա ավտոմայրուղու մի հատվածը սարքավորվել է էլեկտրական քարշուժով բեռնատարների համար: Այս մասին հայտնուն է CNN հեռուստաալիքը:
Siemens ընկերությունն էլեկտրական մալուխներ է անցկացրել մայրուղու՝ 10 կիլոմետր երկարությամբ հատվածում: Բեռնատար ավտոմոբիլները կարող են էներգիա ստանալ բարձրացող հոսանքընդունիչների միջոցով, որոնք օգտագործվում են էլեկտրագնացքներում և տրամվայներում: Էլեկտրական տրանսպորտի համար մայրուղին թույլ է տալիս զարգացնել ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն: Դրանով երթևեկությունն անվճար Է:
Գերմանիայի կառավարությունը 70 միլիոն եվրո է ծախսել էլեկտրական քարշուժով բեռնատարների մշակման համար։