«Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես է տեղի ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Դեկորատիվ-կիրառական արվեստի 32 գործ՝ հավաքված փայտի բյուրավոր կտորներից: Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի հեղինակը նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Սահակյանն է: Փայտանկարների վարպետն իր աշխատանքներում օգտագործել է 7-11 ծառատեսակի փայտ՝ հացենի, լորենի, խնձորենի, վայրի բալենի, սև սալորենի, թթենի, հաճարենի, կաղնի, բոխի և տանձենի:
Փայտանկարներում պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Աստվածամայրը մանկան հետ, Արարատ լեռը, բնանկարներ: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը», – ասված է գրառման մեջ: