ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բրյանսկի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին`Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, II աստիճանի մեդալով: Հայտնում է Rusarminfo-ն:
«Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է հայրենական մշակույթի, արվեստի զարգացման և բազմամյա արդյունաբեր գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Երաժիշտը ծնվել է Երևանում, 1965թ. հունիսի 12-ին: Դիրիժորը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1991 թվականից Համբարձումյանը ապրել և ստեղծագորցել է Բրյանսկում։