Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում.
«Ես դեռ դժվարանում եմ խոսել: Հիանալի զգացողութjուններ ունեմ, շնորհակալ եմ ֆուտբոլին: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են. ես այդ մասին դեռ անցած տարի եմ ասել:
Հանդիպման երկրորդ կեսում նրանք զարմանալի խաղ ցուցադրեցին:
Շնորհակալ եմ ֆուտբոլին. նման էմոցիաներ մեկ այլ տեղում հնարավոր չէ ապրել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ: Բառերով դժվարանում եմ նկարագրել զգացողություններս:
Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք ֆուտբոլը: Այսօր ամեն ինչ հիանալի էր: Հաճելի էր այս խաղին հետևելը: Դժվար է մրցել այսպիսի բարձր մակարդակում: Ուրախ եմ, որ այս թիմի մարզիչն եմ: «Տոտենհեմի» բոլոր ֆուտբոլիստները հերոսներ են, իսկ Մոուրան՝ սուպերհերոս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում BT Sport-ը: