Սպորտ

Իմ ֆուտբոլիստները հերոսներ են. Պոչետինո

Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում.

«Ես դեռ դժվարանում եմ խոսել: Հիանալի զգացողութjուններ ունեմ, շնորհակալ եմ ֆուտբոլին: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են. ես այդ մասին դեռ անցած տարի եմ ասել:

Հանդիպման երկրորդ կեսում նրանք զարմանալի խաղ ցուցադրեցին:

Շնորհակալ եմ ֆուտբոլին. նման էմոցիաներ մեկ այլ տեղում հնարավոր չէ ապրել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ: Բառերով դժվարանում եմ նկարագրել զգացողություններս:

Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք  ֆուտբոլը: Այսօր ամեն ինչ հիանալի էր: Հաճելի էր այս խաղին հետևելը: Դժվար է մրցել այսպիսի բարձր մակարդակում: Ուրախ եմ, որ այս թիմի մարզիչն եմ: «Տոտենհեմի» բոլոր ֆուտբոլիստները հերոսներ են, իսկ Մոուրան՝ սուպերհերոս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ