fbpx
Ժամանց

«Ձայնը» հեռուստանախագծի մասին կիսվել է Դիմա Բիլանը

Ռուսաստանի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ, հայտնի երգիչ Դիմա Բիլանը խոստովանել է, որ հեռուստանախագիծն ազդել է իր առողջության վրա: Նա նշել է, որ յուրաքանչյուր նկարահանումը շփում էր նոր մարդկանց հետ, նոր հոգեբանություն, էներգիայի հոսք, որտեղ հարկավոր էր նվիրել քեզանից մի մասնիկ: Այս մասին տեղեկացնում է  «Комсомольская правда»-ն:

Բիլանը կիսվում է իր մտքերով․

«Ժյուրիի անդամների կազմում ասես նստած լինեի առանց մաշկի` յուրաքանչյուրին առանձին վերաբերմունք ցուցաբերելով: Հետո մասնակցեցի «Մի լռիր» նախագծին: Ոսկորներիս վրա էի զգում ցավը, այնպիսի զգացողություններով էի համակվել, որ թվում էր, ինքս եմ հիվանդ: Հասկանում էի, որ արդեն անհնար է այսպես շարունակելը և պետք է ելք փնտրել: Գտա այն` սափրել գլուխս, չեղյալ հայտարարել միլիոնների արժեք ունեցող պայմանագրերն ու գրոշներով նկարահանվել ֆիլմում: Չարաբաստիկ իրավիճակից միայն այսպես կարող էի դուրս գալ: Սա մի բեռ էր, որը երկար ժամանակ կրեցի, սակայն վերջում բաց թողեցի: Հիմա ես պայծառ, բարի, մաքուր, ազնիվ մարդ եմ, ինչպես դատարկ անոթ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ