fbpx
Ժամանց

Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում

Կինո սիրողների համար տեղեկացնում ենք, որ Բենեդիկտ Քամբերբաչը (“Sherlock”) և Էլիզաբեթ Մոսը (“The Handmaid’s Tale “) կնկարահանվեն Ջեյն Քեմփիոնի նոր ֆիլմում: Ֆիլմի համապրոդյուսերն է հայազգի Տանյա Սեղաթչյանը:

Քեմփիոնը մտադրվել է էկրանավորել ամերիկացի գրող Թոմաս Սևիջի “The Power of the Dog” («Շան ուժը») ֆիլմը:
Իրադարձությունները զարգանում են երկու եղբայրների շուրջ, որոնք ունեցվածք են ժառանգում, սակայն նրանց հարաբերությունները կտրուկ վատանում են, երբ եղբայրներից մեկն ամուսնանում է իրենց հարևանուհու հետ:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա վերջում, իսկ էկրաններ այն կբարձրանա ամենայն հավանականությամբ հաջորդ տարի:

«Ես անդադար մտածում էի այս պատմության մասին, այն գերել է ինձ: Այս թեման ինձ շատ է հուզում», – ասել է Քեմփիոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ