fbpx
Ժամանց

Ճապոնիայում անցկացվում է աշխարհի ամենավտանգավոր փառատոններից մեկը

Ճապոնիայում յոթ տարին մեկ անցկացվում է Օմբասիրա փառատոնը, որի մասնակիցները հսկա գերանների վրա իջնում են սարից:  Տոնն անց է կացվում Նագանո պրեֆեկտուրայում գտնվող Սուվա լճի մոտ:

Փառատոնի անունը թարգմանաբար նշանակում է «պատվավոր շարասյուներ»: Այն արդեն նշվում է շուրջ 1200 տարի:

Այն բաղկացած է երկու հատվածներից՝ Յամադասի (ապրիլ) և Սաթոբիկի (մայիս): Առաջին մասը ներառում է հսկայական ծառերի հատումը, որը կատարվում է հատուկ պատրաստված մեկանգամյա օգտագործման գործիքներով: Ավանդական կարմիր և սպիտակ գույներով զարդարված 16 գերաններն ամրացվում են պարաններով, որից հետո տղամարդկանց թիմերը դրանցով իջնում են սարից դեպի Սուվա-Թաիսի տաճարը:

Անհարթ տեղանքով շարժվող գերանները կարող են փոխել հետագիծը և ընկնել թեք լանջերից: Երիտասարդ տղամարդիկ ապուցելով իրենց խիզախությունը կարող են լուրջ վնասվածքներ ստանալ և նույնիսկ զոհվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ