Մի խումբ մարզիկներ Հիմալայների՝ ծովի մակարդակից 6331 մետր բարձրության վրա գտնվող Արևելյան Ռոնգբուք սառցադաշտում ռեքբի են խաղացել:
Այս խաղը դարձել է աշխարհի ամենաբարձր մակարդակի վրա հանդիպումը, ինչի արդյունքում միջոցառումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Միջոցառումը կազմակերպվել է բարեգործության համար: