Նովակ Ջոկովիչն առանց մրցակցության դուրս եկավ Մադրիդի Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը պետք է մրցեր խորվաթ Մարին Չիլիչի հետ: Սակայն վերջինս հանվել է Մադրիդի մրցաշարից և Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ, որտե կմրցի Ֆեդերեր-Տիկ զույգի հաղթողի հետ:
Նշենք, որ Մադրիդի Մասթերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 7,5 միլիոն եվրո, իսկ եզրափակվիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին: