«Մի արտահայտություն կա` կապիտալը հայրենիք չունի: Սա այն դեպքն է, որ պետք է Հայաստանից բացառենք իրականում: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն՝ Հայաստանում ապրող մարդու, Հայաստանի հողի և ապագայի նկատմամբ»,- «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց՝ այն փոփոխությունները, որ առաջիկայում հարկային համակարգի հետ տեղի են ունենալու, ուղղված են աշխատանքը, որպես հիմնարար արժեք, Հայաստանի զարգացման համար կարևորելուն: