fbpx
Ժամանց

Ջրածնով աշխատող ավտոբուսներ՝ Լոնդոնի փողոցներում

Լոնդոնում օդի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացվել գնել այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք կաշխատեն էկոլոգիապես մաքու վառելիքի տեսակով: Ուստի, 2020 թվականին մայրաքաղաքի փողոցներում կհայտնվել երկհարկանի ավտոբուսներ, որոնք կաշխատեն ջրածնային վառելիքի տարրերով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Դրանց ձեռք բերման համար քաղաքային իշխանությունները կհատկացնեն 85 մլն ֆունտ ստերլինգ: Յուրաքանչյուր այդպիսի ավտոբուսն արժե 190 հազար ֆունտ ստերլինգ:

Այժմ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ուղևորափոխադրում իրականացնում է կարմիր գույնի 9400 երկհարկանի ավտոբուս, սակայն նրանցից միայն 1,7%-ն է աղտոտում օդը: Մի քանի ամսից էկովառելիքով ավտոբուսների թիվը կհասնի 233-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ