Թուրքիան Միացյալ Նահանգների նոր հայցից հետո գնահատում է ռուսական С-400 համակարգերի հուլիսին պլանավորված մատակարարման հետաձգման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, այս քայլը լիցքաթափում կլիներ ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների միջև լարվածության սրման փուլում։ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերմանը՝ պնդելով, որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, ինչպես նաև դրանց շնորհիվ Ռուսաստանը կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան F-35 կործանիչների խոցելիության վերաբերյալ։
Անկարան հրապարակայնորեն հերքել է, որ դիտարկում է ռուսական համակարգերի գնումը հետաձգելու հարցը։