fbpx
Աշխարհ

Մեխիկոյում օդի աղտոտման պատճառով բացօթյա դասերը չեղարկվել են

Մեքսիկայի մայրաքաղաքում օդի սաստիկ աղտոտվածության պատճառով ուսումնական հաստատություններում ֆիզկուլտուրայի բացօթյա դասերը և դասամիջոցները չեղյալ են հայտարարվել:

Մեքսիկայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ այս որոշումն ընդունվել է երեխաների և դեռահասների առողջության վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

Ավելի վաղ մեգապոլիսի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը հայտարարել էր, որ Մեխիկոյի շուրջ բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով օդի մեջ մեծացել է վնասակար նյութերի և այրման արգասիքների թիվը: Մի քանի օր առաջ այրվածքի հոտը հստակ զգացվել է քաղաքի միանգամից մի քանի շրջաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ