ԱՄՆ-ում «Եվրատեսիլ»-ի ձևաչափով երաժշտական շոու կստեղծվի: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, այն կկրի American Song Contest անվանում ու կմեկնարկի 2021 թվականին:
Հաղորդվում է, որ այստեղ հանդես են գալու մասնակիցներ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Աղբյուրը փոխանցում է Brain Academy-ի գլխավոր տնօրեն Փիթեր Սեթմանի խոսքերն այն մասին, որ շոու ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամեն տարի աննախադեպ աճում է և ժամանակն է, որ այն ներկայացվի նաև ամերիկյան հանդիսատեսին: