Մեծ Բրիտանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում և սերտորեն համագործակցելու է իր դաշնակցի հետ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը:
Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում, իսկ հետո Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Իրանի հարցը:
«Մենք համակարծիք ենք, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում», – թվիթերյան իր էջում գրել է Հանթը:
Նա նաև հավելել է, որ ինչպես միշտ իրենք սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավիակիր և B-52 ռմբակոծիչներ էր ուղարկել Մերձավոր Արևելք՝ պատճառաբանելով, որ Իրանի կողմից սպառնալիքների մասին հստակ նշաններ կան:

