Ապրիլին սկսվել է «Գահերի խաղը» սերիալի ութերորդ՝ վերջին եթերաշրջանը։ Առաջին սերիալները չեն արդարացրել սպասումները, իսկ ահա հինգերորդ սերիայի իրադարձությունները հիասթափեցրել են շատ դիտողների։
Ֆիլմի երկրպագուներից մեկը պահանջագիր է ստեղծել, ըստ որի պահանջում է կրկին նկարահանել 6 սերիաները՝ հրավիրելով պրոֆեսիոնալ մասնագետների։
Երկրպագուն քննադատել է նախագծի պրոդյուսերներին։
«Դևիդ Բենիոֆֆն ու Դ․ Բ․ Ուայսը ցուցադրել են իրենց անիրազեկությունը։ Սերիալն արժանի է այլ եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա», – ասվում է պահանջագրի մեջ։
Իր հաղորդագրությունը հեղինակն ուղղել է HBO հեռուստաալիքի ղեկավարությանը, որը ցուցադրում է «Գահերի խաղը»։ Այս պահին պահանջագիրն արդեն ստորագրել է կես միլիոն մարդ և այդ թիվը գնալով աճում է։