Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը 1+1 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը:
«Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել է նա: