Մայիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կենտրոնական գերեզմանոցում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 350 հակ կուտակած անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։