ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի այցը Վրաստան ևս մեկ անգամ հաստատում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումներին, ինչպես նաև տնտեսական աճին, կրթության և մարդկային կապիտալի զարգացմանը: Հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Քրիստին Լագարդը հայտնել է, որ մզկիթը և սինագոգը Թբիլիսիում կանգնած են կողք կողքի, հենց դա է Վրաստանի հաջողության գլխավոր գրավականը՝ հանդուրժողականությունը և անցյալի փորձի վրա սովորելը:
Նրա խոսքով` անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանն անցել է առանձնահատուկ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: