Հույն հնագետները Լեսբոս կղզում պեղել են վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսի տաճարը։ Այս մասին հաղորդում է Greek Reporter-ը:
Տաճարի մնացորդները հայտնաբերվել են հնագույն ամֆիթատրոնի հարավային հատվածում:
Հնագետների կարծիքով՝ ամֆիթատրոնը կառուցվել է 2 փուլով: Այն վեր է խոյացել հելլինիզմի դարաշրջանում III դարում, սակայն սկսել են կառուցել մ.թ. I դարում հռոմեական դարաշրջանում:
Տաճարի չափերն ապշեցուցիչ են: Ըստ փորձագետների՝ ամֆիթատրոնում մինչև 10 հազար դիտորդ կարող է տեղավորվել:
Այն նվիրված է Նեմեսիս աստվածուհուն, որն անողոքաբար պատժում էր հասարակական և բարոյական նորմերի խախտման համար:
Գիտնականները նշում են, որ տաճարի վայրը պատահական չի ընտրվել: Հռոմեական դարաշրջանում այն գլադիատորական մարտերի վայր էր: