Ողջունում ենք ռուսական բոլոր ընկերություններին, որոնք ներդրում են անում մեր երկրում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Այդպես է նա մեկնաբանել հաղորդագրությունն այն մասին, որ էլեկտրամոբիլների վարձույթն իրականացվում է ռուսական ընկերության կողմից:
Կալաձեի խոսքերով` նման նախագծեր իրականացվում են Եվրոպայի շատ քաղաքներում, և Թբիլիսիի քաղաքապետարանն ուրախ է, որ այն գործում է նաև Վրաստանում: Նա նպատակ ունի մասսայականացնել էլեկտրական տրանսպորտային միջոցները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում «Ավտոմեքենաների վարձույթի» ծառայությունը հայտնվել է 2019 թ. հունվարին: Այդ ժամանակ քաղաքապետը հայտարարել էր, որ առաջին փուլում քաղաքի տարբեր վայրերում կտեղակայվի 300 էլեկտրական մեքենա: