Մայիսի 23-25-ը Մոսկվայի Գյուղատնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարում կազմակերպվում է «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցում են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություններ և տնտեսվարողներ:
Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև Մոսկվայի կառավարության առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաններ, խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչներ:
Տավուշի պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Հայկ Չոբանյանը, ում նախաձեռնությամբ այսօր ВДНХ-ում նախատեսվում է հանդիպում տավուշցի գոծարարների և մարզի արտադրողների ներկայացուցիչների միջև:
Միջոցառման պաշտոնական մասը կմեկնարկի մայիսի 24-ին ժամը 12-ին՝ ВДНХ-ի հայկական տաղավարում:
Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։