Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) մոտենում է Տրիպոլիին հարավից և արևելքից: Այս մասին տեղեկացրել է ԼԱԲ գլխավոր հրամանատարության մամուլի ծառայության տնօրեն Խալիֆա ալ Ուբեյդին։
«Լիբիական բանակը և նրա զորամասերը ութ մարտական դիրքերից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին հարավից և արևելքից՝ Լիբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ այն ահաբեկիչներից ազատագրելու համար։
Այժմ Լիբիայի մայրաքաղաքում շարունակվում են դիրքային մարտերը։ ԱՀԿ տվյալներով՝ զոհվածների թիվը մարտերի հետևանքով հասել է 450-ի, ավելի քան 2,1 հազար մարդ վիրավոր է։