fbpx
Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ազդում են բոլոր բնագավառների վրա

Հայաստանում այսօր տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման եւ տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացվածության հարցին: «Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների եւ մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով, մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը եւ համապատասխան որոշում համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, եւ մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար»,- ընդգծել է Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ