fbpx
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանը կտեղափոխվի Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը հաստատել է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել։

Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն է, և նշված Է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012 թվականից չէր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-ին նշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:

Խորհրդարանը 2012 թվականին Քութայիս էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումների հիման վրա, որոնք մտցվել էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ:

2017 թվականի վերջին Վրաստանում ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլեւս ամրագրված չԷ, որ խորհրդարանը պետք է նիստեր գումարի Քութայիսում, հաղորդել է Sputnik-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ